Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԿԸՀ-ն մերժեց «Ելք» դաշինքի դիմումները

ԿԸՀ-ն մերժեց «Ելք» դաշինքի դիմումները
13.05.2017 | 12:36

ԿԸՀ-ն մերժեց «Ելք» դաշինքի դիմումները, որով պահանջվում էր անվավեր ճանաչել ՀՀԿ գրանցումը մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին։ Դաշինքը ԿԸՀ էր ներկայացրել երկու դիմում, որոնցից առաջինը պահանջում է անվավեր ճանաչել ՀՀԿ գրասենյակի գրանցումը, իսկ երկրորդը պահանջում է ընդունել օպերատիվ որոշումներ՝ կասեցնելու ընտրական իրավունքի հնարավոր խախտումը:

ԿԸՀ նիստում հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ներկայացված դիմումում և վկայի ցուցմունքներում չկար ապացույց, որ ՀՀԿ շտաբում հնարավոր ընտրողներին տրամադրվել են քվեաթերթիկներ, որոնք եղել են ՏԸՀ-ներին ԿԸՀ-ի տրամադրած քվեաթերթիկներից: Նրա խոսքով, խախտումների մասին ապացույցներ, որոնց հիման վրա ՀՀԿ-ի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել, ձեռք չբերվեցին։
««Ելք» դաշինքի դիմումը ՀՀԿ-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջի մասին հայցով Վարչական դատարան դիմելու մասին մերժել, իսկ ընտրակաշառք բաժանելու հայտարարության մասով դիմումը կից փաստաթղթերով ուղարկվել է գլխավոր դատախազություն»,- հայտարարեց Տ. Մուկուչյանը։


ԿԸՀ որոշումը կարող է բողոքարկվել Վարչական դատարանում մինչև մայիսի 13-ը ժամը 18։00։

Դիտվել է՝ 1174

Մեկնաբանություններ